Thursday, December 30, 2010

ինչպես՝ ֆիլմերում

էլի ասուպ ընկավ․
ու մի երազ էլ սատկեց․

իմ գլուխն եմ առնում ափերիս մեջ,
ինչպես՝ ֆիլմերում․

գրողը տանի,
էս ինչքա՜ն եմ ծխել․

125․․․

Wednesday, December 29, 2010

cancel․․․

Նկարել եմ․․․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Pixel-առ-pixel
Քեզ եմ նկարել իմ բյուրեղներից-
Ինչպես որ կաս․

Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Քեզ եմ հավաքել
Բյուրեղ-առ-բյուրեղ,
Այնպես, ինչպես որ զգում եմ,
Ինչպես որ զգում եմ, կաս․

Իմ ու քո պատուհանը
Չի՜ ուզում Cancel․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Ես Yes և Du եմ նկարել․․․

125․․․

Sunday, December 26, 2010

...

Ձմեռն իր ասելիքն ասաց․․․
Ականջիս ասաց,
Սվվոցո՜վ․
Հասկացա՜ -
Ես 4 մասից եմ կազմված -
Ձմեռ, ձմեռ, ձմեռ, ձմեռ․

125․․․

Friday, December 24, 2010

բիթ-բիթ

բիթ-բիթ,
բայթ-բայթ,
բառ-առ-բառ
կրկնում եմ
Այն՝ որ չասեցի երեկ,
Այն՝ որ ականջիդ անսովո՜ր մնաց,
Այն՝ որ միայն 0-ներ էին
Ու 1-եր էին երեկ.
Լսիր իմ ձայնը, եթե մեռած չես․

125․․․

Saturday, December 18, 2010

զուր

Ոչ՛ մի տեղ էլ թաքնված չես,
Դու ե՜ս եմ եղել․
Իսկ ես մարմինս էի քերում․․․
Քեզ պոկելու համար,
Ու՜շ է․
Զու՜ր․

125․․․

Sunday, December 5, 2010

Արթնացի՜ր քնից, եթե մեռած չես․

Արթնացի՜ր քնից, եթե մեռած չես․
Արթնացիր՛,
Իմ ու քո գեղեցկությունից
Մեկ ուրիշն եմ ուզում կերտել․
Ինձ ու քեզ նման․
Արթնացիր՛.

Առավոտ է․
Արթնացիր, եթե մեռած չես․
Եթե մեռած չես, տե՜ս առավոտը․
Եթե մեռած չես, հասկացիր՜ -
Իմ մեջ արթնացել է
Հայր լինելու ցանկությունը․
Արթնացիր՛.

125․․․