Showing posts with label քֆրտոց. Show all posts
Showing posts with label քֆրտոց. Show all posts

Wednesday, September 21, 2011

իշաբեռ

Հեյ, լսու՞մ ես,
մեզ վաղուց էր տրված լռելն ու չխոսելը,
և մինչև անգամ կոկորդին չորացած
լացն էր բացակա,
և մեզ մեր ինքնությունն էր անհայտ․
մենք կրում էինք բեռն անխոս,
մենք տանում էինք ցավն
ու լուռ էինք մնում
մի իշաբեռն ինչ՞ էր,
մենք հազարն էինք տանում,
մենք սովոր էինք ախր,
և մենակությունը բազմակեցություն էր դարձել,
և ցավն հաճելի էր շատ,
և աղոթքը քֆրտոց էր,
Հեյ, լսում ես՞․
մենք գոռու՜մ էինք ախր․
մենք ցավում էինք հաճելի․

125․․․

Saturday, January 15, 2011

առավոտ, ժամը՝ 8․

անկապ առավոտ ու մութ․

դատարկությու՜ն, որ ստվերներ է նկարել
անբնակ անկյուններին սենյակի․

եսիմ երբ էր, որ այստեղ տոթ էր․
այստեղ երազների ծննդատունն էր․
այստեղ երազներ էին ծնվում, շատ սիրուն երազներ, ու ցանկալի՜ էին շնչում ծնվելիս, ականջիս էին շնչում - ցանկալի՜․
այստեղ ափսոսանքն անկոչ հյուր էր ու անուն չունե՛ր․ հենց գաիլս էր - սիկտիր․
հիշեցի, լի՜ ․
եսիմ ոնց էր լինում, որ երազները կրկնվում էին այստեղ ու ոչ ոք չէր փոխում ալիքն ուրիշ երազի համար, էդ սերիալ չէր, համ էլ -  ուրիշ երազում էլ կարելի էր երազել, ինչքան մարդու սիրտն ուզեր․
այստեղ կարելի էր․ այստեղ ամեն ինչ կարելի էր․

առավոտ, ժամը՝ 8․
մի քիչ էլ․
հա, ուշ ա, պիտի գնամ գործի․
փակում եմ դատարկության հա՛մ դուռը, հա՛մ էլ իրան, սիրո՛վ․
ներսում էլ - ամեն ինչն էր սիրով սարքած․
դուրս․
-10 աստիճան ցուրտ․
քֆրտոց․
գործ․

125․․․