Monday, November 22, 2010

ping

ինչ սիրու՜ն ես ժպտում,
իմ բոլոր զգայարաններով
քո ժպիտն եմ զգում,
ու քեզ եմ թեքվում
սպասումո՜վ․

իմ տեխնիկական,
մանրաթելային,
ու էլեկտրական զգայարաններով
քո ժպիտն եմ զգում՝
Desktop-ից այն կողմ․

Եվ իմ virtual ռոմանտիզմից
դեպի քո virtual ներաշխարհը
տեսնես քանի՜ էլեկտրոնային
իմպուլս է անցնում հիմա․

ինչ սիրու՜ն ես ժպտում,
իմ բոլոր զգայարաններով
քո ժպիտն եմ զգում շռայլ,
քո smile-ը փայլուն․
(blush)

ես արդեն այդպես եմ զգում
իմ տեխնիկական,
մանրաթելային,
ու էլեկտրական զգայարաններով․

երևի՝ ես մարդ չեմ արդեն․․․
շաաա՜տ հիասթափություն․․․

125․․․

9 comments:

  1. Ես քեզ լրիիիիիիիիիիիիիիիիիիվ հասկացա :)

    ReplyDelete
  2. es eli jptaci :) :(

    ReplyDelete
  3. ինչի էլի, ուշ-ուշ ես ժպտում?

    ReplyDelete
  4. es smile-um em menak, es chem jptum

    ReplyDelete
  5. "...երևի՝ ես մարդ չեմ արդեն..." վախենամ մի օր ես բոլորի գլխով անցնի (((

    ReplyDelete
  6. arden ... vaxeci (aravotic minchev irikun - cragragrum u shaaat dexin jpitner, menq arden tenc enq aprum)

    ReplyDelete
  7. առայժմ էտ դեղին դեմքերը իրական ժպիտներ են առաջացնում, համենայնդեպս ինձ մոտ, այ սարսափելին կլինի, երբ էտ վիրտուալ ժպիտներն ամբողջովին փոխարինեն բնականին :((

    ReplyDelete