Friday, July 20, 2012

դեղին

ծաղկաթափն էլ եղավ․
երգում եմ, հո՜, հորովել
հո եզո ջան,
բան․
ոչ վար կա անելու,
ոչ կալս՝ կալսելու,
ոչ ես,
բան էլ չկա․
ապուն մատաղ,
կուճիր հոտաղ ջան
խոտն էլ հնձեցի
շոգին․
ծաղկաթափն էլ եղավ․

125․․․

Monday, July 9, 2012

վիրահատում

ու ի՞նչ ես փնտրում -
դատա՜րկ-դատա՜րկ մի պուտ ցնծում,
ու մի պո՜ւտ տոթ․

դու ի՜նչ ես կորցրել
վիրահատումից․

առաջին անգամ մինչև վերջ չոքած
թքում եմ մի պուտ կորուստ
ու լպստում եմ աղոթք․

առաջին անգամ մինչև վերջ չոքած
աղոթում եմ - խեղճության համար․

125...