Showing posts with label ափ. Show all posts
Showing posts with label ափ. Show all posts

Tuesday, April 5, 2011

հետքեր

զգում ու տեսնու՜մ էի -
իմ հայելային արտապատկերումը ճերմակ թղթին
թաք մի անուն էր՝ տեսած ու չտեսած տեղի,
որ սիրու՜ն էր այնպես ու մանկան չափ սիրելի էր․

իմ հայելային արտապատկերումը 
ալիք էր դարձել՝ ջրերի մեջ նետած,
որ ափ չունեին․
ալիք էր, որ ցնծու՜մ էր արև օրերին,
ու հոգնել չկար․
այդպես էր  արև օրերին․
իմ հայելային արտապատկերումից սիրտս կանգնու՜մ էր -
չզգալու չափ,
շնչելը՝ ցավո՜տ էր դառնում գիշերներին․

իմ հայելային արտապատկերումը ՀՀ քարտեզին
տեսած ու չտեսած մի ուղի էր,
որով չեն քայլել,
որով թռել են միայն․

ես իմ հետքերն եմ նկարում ՀՀ քարտեզին,
գծում եմ ուղի,
որով չեն քայլել,
որով թռել են միայն -
Զեյթունից մինչև Մալիշկա․

125․

Saturday, November 20, 2010

Ափ

Ափս կորցրած ծով եմ դարձել․
Ցամաքս ու՜ր ես․
Չբացվող գիշեր եմ դարձել․
Ցերեկս ու՜ր ես․
Եվ ճաքած հո՜ղ եմ․
Եվ չորացած աղբյուր,
Ու ափս կորցրած ծով․
Ափս ու՞ր ես․

125․․․