Sunday, April 24, 2011

․․․

ուղեղներ լվանալու համար
պետք չէր անձրև տենչալ
առանց այդ էլ անձրևում էր հորդ,
անձրևում էր հապշտապ․

125․․․

ագահություն

ապուշություն էր,
շա՛տ․
արև օրերին պետք չէր խմբագրել
երկինքը․

125...

Tuesday, April 5, 2011

հետքեր

զգում ու տեսնու՜մ էի -
իմ հայելային արտապատկերումը ճերմակ թղթին
թաք մի անուն էր՝ տեսած ու չտեսած տեղի,
որ սիրու՜ն էր այնպես ու մանկան չափ սիրելի էր․

իմ հայելային արտապատկերումը 
ալիք էր դարձել՝ ջրերի մեջ նետած,
որ ափ չունեին․
ալիք էր, որ ցնծու՜մ էր արև օրերին,
ու հոգնել չկար․
այդպես էր  արև օրերին․
իմ հայելային արտապատկերումից սիրտս կանգնու՜մ էր -
չզգալու չափ,
շնչելը՝ ցավո՜տ էր դառնում գիշերներին․

իմ հայելային արտապատկերումը ՀՀ քարտեզին
տեսած ու չտեսած մի ուղի էր,
որով չեն քայլել,
որով թռել են միայն․

ես իմ հետքերն եմ նկարում ՀՀ քարտեզին,
գծում եմ ուղի,
որով չեն քայլել,
որով թռել են միայն -
Զեյթունից մինչև Մալիշկա․

125․