Showing posts with label ինձնից ներս. Show all posts
Showing posts with label ինձնից ներս. Show all posts

Saturday, May 26, 2012

ինձնից ներս

վերջ․
ինձ չգտնելու համար
ինձ թաքցնում եմ պատերի անկյունում,
իմ իսկ հորինած
երկրի տակ ու երկրի վրա,
ինձնից ներս ու ինձնից դուրս նաև,
․․․ որ ուղիղ անկյան տակ
իմ հայելային արտապատկերումից
չվախենամ
ու ինձ չհարցնեմ, ապեր, բա էս ուր՞․
սով ու աղետ․
վազում եմ, փախենու՜մ եմ, թաքնվում․

125․․․

Sunday, May 13, 2012

ինձ թեքվիր էլի

ու այնպես ցանկալի ես ինձ,
ինձ թեքվիր էլի,
լսու՞մ ես, թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդպես․

ինձնից ներս ու դուրս եմ անում,
ինձնից սպասում եմ քեզ,
ինձնից քեզ եմ ուզում,
ու մերժում ինձ կրկին․

իմ ու քո փոխարեն
որոշում եմ լռել,
որոշում եմ խոսել նաև
ինձ դուր եկած ազգերի լեզվով,
ու կրկին հասկանում, որ դու,
դու՛ լեզու չունե՜ս․

իմ պատուհանից ներս ու դուրս եմ,
ու իմ սենյակում օտարացած,
էհհ, հետ եմ գալիս էլի,

լսու՞մ ես, ինձ թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդքան․

125․․․