Sunday, December 22, 2013

Տաղ անհոդաբաշխ խոսքի


Արար առաջին օրվա․
Սկզբում բանն էր,
Գիտեմ․

Գիտեմ,
որ լեզուն չունի ոսկոր, ոսկրածուծ, նյարդ
որ մատներից փափուկ բան ֊ լիք․
դե չասեմ, իմացաք։
ու տենց ստեղծվանք։

Արար հաջորդ օրվա․
Գիտե՜մ,
որ գետերն ունենում են գոնե
երկու ափ՝ աջ, ձախ,
որ Աստված մարդուն
ուղեղա տվել՝ 
նու արտահայտվելու համար,
նու շատ կարևոր ա որ
անոսկոր լեզուն մեկ֊մեկ խոսա, խոսա՜,
ծուղրուղու՜․

Արար ասուլիսի օրվա․
Քֆրտոց։
մեկ էլ, թե՝
Ա՛յ աղերսվող որակ,
Ա՛յ ընկեր Բ․ Փանջունի ջան,
Այ պադվալի կռիս, 
Այ՛ ծանրաձողի ոժդ,
Ա՛յ արա՛․
(ՉԷ, էս մեր կինոյից չէր, դերասանին տարան)․

Արար պատգամաց․
Չափից եթե դուրս ես գալիս` 
անչափ չես դառնում, արա
Իմ բարեկամ ձևակերպված մարդ,
Ա՛յ անոսկոր լեզվով ջան,
Ա՛յ 20 կգ֊անոց ծանրաձող ջան,
Չէէ․ էս էլ ստացվեց լիրիկա․

Արար հայրական․
դու էդ ու՞մ հետ գործ ունես․
թե չես ուզում` մի ուզի,
թե ուզում էս՝ մի ուզի,
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
Իմ բարեկամ,
դու նրա հետ ընկերացի,
Ու թե հանկարծ ոռնաս ցավից,
Իմ բարեկամ,
Թե մի երեսիդ խփեն,
մյուսը դեմ տու էս ձմռան ցրտին,
ապտակով սնված տղէն առանց բարձրաստիճան չի մնա․

Արար հանգստի
Գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի․

ասաց Գալուստ Սահակյանը։
Ավարտ։
Վարագու՛յր, իջիր ցած :)

125...

Friday, September 13, 2013

100 դրամ

Ո՜չ,ոչ՛,
հեռանալուց զգացի,
որ մի ինչ որ բան
100-դրամանոց մարշրուտկում մնաց,

գոնե մարշրուտկան ժպտալ իմանար
երբ ձեռքով արի․

125...

Monday, August 12, 2013

էհ

սիրուն ամառ,
տերևներ, բան, ման,
կանաչ էր,
ցայտուն էր,
սպասում էի,
չեկավ․

125..

Saturday, July 13, 2013

մենակ

անպարփակ, անպարագիծ, անթաքույց,
մի տարուց մի քիչ էլ առաջ էլ,
անպարփակ, անպարագիծ, անթաքույց հրճվում էր
եղանակը մեն֊մենակ․

անպարփակ, անպարագիծ, անթաքույց,
ձգվել էր կարոտը,
անթաքույց հրճվում էր խոտերում
մեն֊մենակ․

դու տեսել ե՞ս,
թե ինչպես են պառկում հնձած խոտերը,
դու տեսել ե՞ս,
թե ինչպես են մարում խոտերն
անծայրածիր դաշտում․

125...

Sunday, July 7, 2013

խմոր

խմոր,
որ գնում ես
որ չես մնում էլ․
բա ես ինչպես անե՞մ․
իմ մերկաթև․
թաթիկով անե՞մ․

նու ես եմ քեզ ծեփել
որ գնաս
նու
ու եթե գնալիս
շոգ ամառ լինի
կարճաթև հագնե՞մ
խմորելիս․

125...

Sunday, March 31, 2013

յասաման

թեթև՜, թեթև՜
կարծես առաջին անգամ
վճռական լինելով
փեշերն է օրորում
արդեն մի տարեկան
յասամանս,

դե ձեռքս չէր դիպչել վաղուց,
ու վաղուց չէի հիշել,
չէի խնամել վաղուց,
նու Նոյի ժամանակներից ի վեր,
նու համարյա մի ամբողջ ձմեռ․
երբ չկայիր.

125...

Tuesday, February 26, 2013

բարև, ես եմ

Սե՛րժ, ես ու դու...
ես եմ, դու ես,
ես ու դու...

Դա ակա՜ն է,
Սե՛րժ, ական է.
Սերժակա՜ն․․․
Ես էլ դու եմ՝ ես չըկամ...

ես չըկամ... :)

Միասի՜ն, (կրկներգ)

Սե՛րժ, մենք ենք,
ես եմ, դու ես,
ես ու դու...

125...

Wednesday, February 13, 2013

էլի ինձնից ներս

թե ես պատուհան էի
հիմա փակել եմ,

թե ես պատուհան էի
ինցնից ներս ու դուրս նայող,
ներս եմ փակում,
դուրս եմ փակում,
թե մրսում եմ թեթև․
թե ես պատուհան էի
ինձնից ներսն ու ինձնից դուրսն անջատող
վարգույրն եմ փակում
ներսից դուրս ու դրսից ներս չեմ ուզում նայել,
դրսում անսովոր լույս է,
ներսում աչքերս եմ կկոցում․

125...

Sunday, February 3, 2013

բա, բա

բա, դու շուռ եկար
կյանքում առաջին անգամ կարևոր զգալով,

բազմաթիվ մարդկանց մատնահետքերը
մի տեսակ չեմ ուզում վրադ,
կարևո՜ր,
գոնե թաքցրու,
որ գոնե մի տեսակ
ինձ Ադամ զգամ․

բա, ու դու շուռ եկար․

125...