Sunday, April 29, 2012

ռեգեներացիա

ցեղը մի տեսակ լռելայն ու ցավոտ մեռնում էր հանգիստ,
տնտեսագիտության բոլոր կանոններով սահմանված
ագահությունը բթացնում էր ցեղատեսակն
ու ․․․ սպանում էր մանրամասնորեն․

ցիվիլիզացիա․
խնամքով մի քանի տասնամյակ պահված գործիքից արդեն
ժանգահոտը ցած էր կախվում․
ցեղատեսակի եսիմ որ օրենքով վաղուց սահմանած էր -
պահել, պահպանել և օգտագործել ըստ արժանավույն,
երբ ցեղն հանդիսավոր պայմաններում
հանդիսավոր կպարտադրի առաջինանգամյա գործարկում
և փորձ․

գոյապայքար.
անիմաստ էր շատ
ես մեռնող ցե՛ղ ունեմ,
ես չե՜մ կարող խոսել քեզ դուր եկած ցեղատեսակի լեզվով․

125

Monday, April 23, 2012

․․․

իմ մոտ մնացած վերջին մանրը չէ,
ամենն եմ քեզ տալիս, խո՛զ․

125․․․

Wednesday, April 18, 2012

անջատում

Երակների փոխարեն ․․․
էլեկտրալարեր են ձգվում,
Չգիտեմ - մինչև եսիմ ուր․
Այդպես է լինում նաև վիրահատումից․
Երևի՝ ․․․ անջատում․

125․․․

Sunday, April 1, 2012

գարուն

անու՞նդ (գարունն անասուն անուն ուներ ․․․ սպասելուց)․
տուֆտա՜, բլիիի՜ն (էլ չեմ քրֆում կանանց ներկայությամբ)
ու պարզ էր -
ինքնակառուցումն ավարտելուց հետո արժեր
․․․ անուն հորինել․

մեծացիր մի քիչ էլ,
մինչ կարմրելը պարտադիր ու էական դառնա․
մինչ ծաղիկներն անասուն խոտ չլինեն․
բա մտածում ենք, չէ՞,
թարմ օդ խմելուց հետո ստացվում է,
գյու՜տ․
գնում ենք 3D ինքնահաստատմա՜ն․

125․․․