Wednesday, December 2, 2015

էդ ու՞ր


Էխ, պապի, պապի,
- էդ օր գիշէր չէ, բալա,
հօրի՞ իս չփլախ,

ի սկզբանէ տրուած չփլախությամբ՝
դառնամ զօղորմին տի տամ
արթուն բանականութեան
մեռած բջիջներին,
մեռյալներին,
որ էգուց հարությու՜ն են առնելու,
ամենաբա՜րձր ձէնով Օհաններին,
որոնց ձենն իմ ձենին մեկ ու մեկ հավասարա,
երջանիկներին, որ
մինչև վերջ էլ չեն կարդալու,
բայց հավատալու՜ են,
սեռահասունացման փուլն ավարտած
արբասերներին,
որ
կտղուցք են ապրելու
էգուցվա օրով
որ ․․․ երբեք չի գալու։

դե բա ես չեմ ցնծում,
որ տվել ես ինձ ֊
քեզ ընտրելու իրանվունք։

Ամէն․

Wednesday, July 22, 2015

Մեռել էր թագավոր Տիկոն

դե մենք վիզ ենք դնըմ,
դե մենք ձեր համար ենք աբրըմ,

դե իմ ցավազուրկ ջանին
մեռել էր թագավորը,
թագավոր Տիկոն,
որ հըզա՜ր աբրած կենա
իմ
թագավոր ջանին։

Ինքս՝ իի՜նձ֊
Սթափվիր լաո,
Սթափվի՛ր ֊
Խալխ զարթնել է։

Խալխ ձի է հեծնել ու
Խալխ արքունինկ կերթա,
Մինչև իրիկուն կերթա,
Խալխ պանիխիդա կերթա ֊

Երեկո։
Մեռել էր թագավոր Տիկոն։

Sunday, June 28, 2015

Հէցանիվ

Սթափ դատէ, չի վու՞ր թաքավոր իս դուն
Հայաստանումը տեր ու զորավուր իս դուն։

Մեկն ինձ կոսի ֊ գնա, հէցի դեմը կռիվ տուր,
Մեկն էլ կոսի ֊ Բաղրամյանի մեջլիսումը կռիվ տուր։

Դհոլ, զուռնա ձեռիս առած, հազըրված,
Մեջլիս իջա զարթըրված։

Ինձ յիդ տըվին, ջրցան զարկին,
և փող զարկին ահավոր։

Մեք էլ փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէնն է քաղաքացիական հասարակութեան։

Sunday, April 5, 2015

Անմոռուկ

Իմ սթայլիշ բարեկամ,
Իմ անմոռուկ, անմոռուկացավ,
Զրթուզիբիլացավ,
Մի պուճուու՜ր անմոռուկ,
Մի պուճուու՜ր նշան,
Բա՜ց դոշիդ ես սեղմել,
Ցնծության նշան: