Սևագրություն


1․
ծիտիիիի՜կս,
ինչ վատ ա, որ
որ սպսում եմ, սպասում ես․
ու լռում, լռուու՜մ գիշերը,
ու էլ չեմ ասում,
որ էսօր լավ էրազ էի տեսել,
էսօր հոգնել էի ահավոր շատ,
էսօր քեզ զանգել էի ուզում նաև,
գործից էի փախել,
քոմմենթներդ էի կարդացել․
էդ ինչ ա եղել ո՞ր․
էսօր ինչքա՜ն բան կար պատմելու․

2․
ու կեսգիշերից հետո էլ քնել չի լինում․
ու մեկ էս կողմ ու մեկ այլ կողմ եմ դնում
բացակայությունը․

3․
ու կեսգիշերից հետո էլ
անընդհատ բացակայում եմ,
անընդհատ մակընթացում եմ,
վերև ու ներքև․
ներքև ու վերև․
ու քունս չի տանում,
ու անընդհատ շրջվու՜մ եմ հետ․

4․
ինչ որ լավ էր ստացվել.
ինչ լավ էր փոխել
մարդը
բանաստեղծությամբ․
ու փոխվեցիր՝
շորերով հանդերձ․

5․
ու գեղեցիկ էիր այդպես,
ու գեղեցիկ ես այնպես,
ու այնպես ցանկալի ես ինձ,
ինձ թեքվիր էլի,
լսու՞մ ես, թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդպես․

6․
ու ինձնից ներս ու դուրս եմ անում,
ինձնից սպասում եմ ինձ, քեզ,
ինձնից քեզ եմ ուզում,
ու մերժում ինձ կրկին․
ու քանի որ ես էլ
մնացած բոլոր մահկանացուների պես
շրջվել գիտեմ -
շրջվում եմ ինձնից․

7․
ու իմ ու քո փոխարեն
որոշում եմ լռել,
որոշում եմ խոսել նաև
ինձ ու քեզ դուր եկած ազգերի լեզվով,
ու էլի, ու կրկին հասկանում, որ
դու՛,
դու՛ լեզու չունե՜ս․

8․
ու իմ պատուհանից ներս ու դուրս եմ,
ու իմ սենյակում օտարացած,
ու իմ անունից զատ
ուրիշ անունով․
էհհ, հե՜տ եմ գալիս էլի,
լսու՞մ ես, ինձ թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդքան․

9․
ինչ որ լավ է ստացվել.
ինչ լավ եմ փոխել
քեզ
բանաստեղծությամբ․

10․
ու նկարում եմ քեզ
իմ եղյամապատին․
ու քո գույնն եմ փնտրում․
բաց լուսին․

11․
No results found for your query.
Check your spelling or try another term.

ու Spell-ում եմ էլի - another term․
12-00․
ատամնանիվի գլորումից հետո դադարում է գործել
տանջամահությունը․
կիսգիշերն անցից հետո
գործում են այլևայլ տանջամահություններ․

12․
ու գիշերը կախել է իրեն
սարսուռների թարթիցներից․
դու ոնց կթարթեի՞ր․
ու ոնց ես կախել
գիշերը քո թարթիչներից․

13․
ու մինչև ներս ընկած
առաջին անգամ
տոնակատարելիս
քնած էի դեռ
մինչ լույսը կբացվեր
քո անունով,
մինչև միաչքանի երկինքը
լու՜յս կթարթեր․

14․
լույս,
արթնացի՜ր քնից, եթե մեռած չես․
արթնացիր՛ շող,
իմ ու քո գեղեցկությունից
մեկ ուրիշն եմ ուզում կերտել․
ինձ ու քեզ նման․
արթնացիր՜ շող.

15․
առավոտ է, լույս,
արթնացիր քնից, եթե մեռած չես․
եթե մեռած չես, տե՜ս առավոտը․
եթե մեռած չես, հասկացիր՜ -
իմ մեջ արթնացել է
հայր լինելու ցանկությունը․
արթնացիր՛.

16․
ու ձեռքերն ուշաթափվեցին
ձեռքեր վրա,
հետո կարմիր ու կանաչ լույսեր եղան․

17․
դու ուշաթափ չեղար,
ես ուշաթափված էի մյուս մայթին․
կանգ առ․

18․
ու հետ, ու առաջ, հետ.
կանգառ․
կանգ ա՛ռ․
ու ձեռքեր խրվեցին
տարածության խրձում
ինչ-որ բան գտնելու համար․
փնտրող հայացքներ եկան-գնացին,
գնացին-եկան
մինչ օրը կես կկիսվեր ներքուստ,
ու դու կդառնար
իմ երազում․

19․
ու մինչև ներս ընկած
առաջին անգամ
տոնակատարելիս
վիրահատում էի,
վիրահատվում էի քեզնից
ու անհարիր մանկանալով
իմ ուսին էի թեքվում
քո ուսից հեռու․

20․
ու քո գալու ձայնը չգիտեի․
ու քո ժպիտը չէ՜ի տեսել անուշ․
քո անուշ շունչը չէ՜ի լսել երբեք
իմ ականջներում․

21․
ու մինչ միաչքանի
երկինքը կարմրեց-
տերևաթափ էր շոգ․

22
և ․․․ դու էլ տերևաթափվեցիր
ամենավերջին վայրկյանին,
երբ չէի սպասում․
և ․․․ Եվայաբար տերևաթափվեցիր -
Ադամից հեռու․

125․․․

No comments:

Post a Comment