Sunday, December 11, 2016

Բանք հանճարոյ


Ի բանից ելոյ, բանք Գալուստի
Գալուստ բարբառոյ․

թե բարձր ես խոսում
բարձր չես խոսում,

տեսա,
մի բարձից բարձր
կախված էր նկարը
կախարդի՝
7000 ու ընդամենը մեկ գիշերվա,
որ հրաշքներ էր գործում
ներքուստ,
ու արտաքուստ

ես տեսա,
մի մռայլ գիշեր
ոռնում էր զարմանքը
որ զարմացել էր
քանզի գիշեեր էր,
և հեշտ է ոռնալ
մանավանդ գիշերը․

մի հիին
սենյակում
պատից կախված էր
մնացել նկարը
կախարդի,
որ վաբշե չի մեռնում․

Sunday, May 8, 2016

Եսիմ

բա ես մնացի,
որ թեկուզ հեռու,
բայց մոտիկ լինի
շունչդ,
քարը,
քարքարոտ դաշտդ,
պատուհանից ներս ու դուրս նայող
ես,
դու էլ,
ուշացած կամ չուշացած քամին էլ, տապը,
որ հետս չտանեմ,
որ մոտի՜կ լինի։

125․․․