Saturday, January 15, 2011

առավոտ, ժամը՝ 8․

անկապ առավոտ ու մութ․

դատարկությու՜ն, որ ստվերներ է նկարել
անբնակ անկյուններին սենյակի․

եսիմ երբ էր, որ այստեղ տոթ էր․
այստեղ երազների ծննդատունն էր․
այստեղ երազներ էին ծնվում, շատ սիրուն երազներ, ու ցանկալի՜ էին շնչում ծնվելիս, ականջիս էին շնչում - ցանկալի՜․
այստեղ ափսոսանքն անկոչ հյուր էր ու անուն չունե՛ր․ հենց գաիլս էր - սիկտիր․
հիշեցի, լի՜ ․
եսիմ ոնց էր լինում, որ երազները կրկնվում էին այստեղ ու ոչ ոք չէր փոխում ալիքն ուրիշ երազի համար, էդ սերիալ չէր, համ էլ -  ուրիշ երազում էլ կարելի էր երազել, ինչքան մարդու սիրտն ուզեր․
այստեղ կարելի էր․ այստեղ ամեն ինչ կարելի էր․

առավոտ, ժամը՝ 8․
մի քիչ էլ․
հա, ուշ ա, պիտի գնամ գործի․
փակում եմ դատարկության հա՛մ դուռը, հա՛մ էլ իրան, սիրո՛վ․
ներսում էլ - ամեն ինչն էր սիրով սարքած․
դուրս․
-10 աստիճան ցուրտ․
քֆրտոց․
գործ․

125․․․

Saturday, January 8, 2011

Դավադիտ եղա

էսքան խոսելուց էլ արդեն հոգնեցի,
Դավադիտ եղա․
Մեկ ա - բան չի փոխվի -
Ո՛չ ես եմ ծաղիկ,
Ու ոչ էլ՝ դու․
Ծաղիկ չկա՛․

125․․․

Thursday, January 6, 2011

ինչ սիրուն ես քնած․

Պինդ փակիր ականջներդ ու մի լսիր իմ մետաղական ձայնը, իմ մեռելային խռխռոցը թող չվախեցնի քեզ․ Ես ամեն բան թողնում եմ այնպես, ինչպես կար - ոչինչ չտանելով, ոչինչ երբեք չեմ էլ տարել, չի էլ եղել, ինչպես և ոչինչ չկա հիմա․
Մի վախեցիր իմ կեսգիշերային այցելությունից, խնդրու՜մ եմ, ու նաև դռան ճռռոցից մի՛ վախեցիր, որ փակեցի իմ ետևից․
Խնդրու՜մ եմ, ճանապարհիր թափառաշրջիկին ու գնա քնելու անհոգ․ Ես գիտե՜մ - քնածները միշտ բարի ու անսահման սիրուն են լինում․ քեզ այդպես տեսնել ուզեցի․

125․․․

Tuesday, January 4, 2011

․․․

քո գալու ձայնը չգիտե՜մ․
քո ժպիտը չե՜մ տեսել անուշ․
քո անուշ շունչը չե՜մ լսել երբեք
իմ ականջներում․

արի իմ աշխարհ․

125․․․