Showing posts with label շռայլ. Show all posts
Showing posts with label շռայլ. Show all posts

Friday, May 13, 2011

արտս կանեփ եմ ցանե՜լ...

միջօրե․
շռա՜յլ․
մենք չէինք տեսել ախր․
մենք երկինքը մի աչքով էինք տեսել,
երկնքի մի աչքն էինք տեսել -
արև անունով․
այդպես էինք տեսել․

ու մենք էլ ժպտացինք արևային․
ու երկինքն ու երկիրն էլ մեզ ժպտացին․
երկնքի ու երկրի միջև
ջերմ էր,
երգ էր,
գարու՜ն էր - ասում էին.

միջօրե․
արտս կանեփ եմ ցանե՜լ...

125 ․․․

Monday, November 22, 2010

ping

ինչ սիրու՜ն ես ժպտում,
իմ բոլոր զգայարաններով
քո ժպիտն եմ զգում,
ու քեզ եմ թեքվում
սպասումո՜վ․

իմ տեխնիկական,
մանրաթելային,
ու էլեկտրական զգայարաններով
քո ժպիտն եմ զգում՝
Desktop-ից այն կողմ․

Եվ իմ virtual ռոմանտիզմից
դեպի քո virtual ներաշխարհը
տեսնես քանի՜ էլեկտրոնային
իմպուլս է անցնում հիմա․

ինչ սիրու՜ն ես ժպտում,
իմ բոլոր զգայարաններով
քո ժպիտն եմ զգում շռայլ,
քո smile-ը փայլուն․
(blush)

ես արդեն այդպես եմ զգում
իմ տեխնիկական,
մանրաթելային,
ու էլեկտրական զգայարաններով․

երևի՝ ես մարդ չեմ արդեն․․․
շաաա՜տ հիասթափություն․․․

125․․․