Thursday, November 15, 2012

բարև

բարև
սովորություն
առավոտ շուտ զարթնելու որոշման նման
ուշ զարթնելու սովորություն
բարև
ատում եմ քեզ սիրուն լինելուդ չափ
ինչ սիրուն ես լկտի․

125...

Wednesday, November 7, 2012

դասական, բան

ու ․․․ դասական սինուսոիդ
իմ մեջ արթնանում է,
ու իմ մեջ արթնանում է կորությունը․

ու ավտոբուսից ներքև
էլի դասական
ու էլի դասական ուղի՜․

ու մակընթացում
ինքնության բարձրացում -
մինչև իմ բարձրությունը

աստիճաններ
ու աստիճանները տրոփում են
․․․ ներքև է իջնում է աշունը․ 

125...

Saturday, October 27, 2012

ձուկ



իմ բարեկամ ձևակերպված մարդ,
ստանդարտ ձուկ,
տնտեսական ճգնաժամ, բան,
երկար-երկար տարիների կյանք․
ու էլի մի երկու ստանդարտ բաներ,
ու ստանդարտ ճառ,
որից գլուխ չեմ հանել երբեք,
ծխի մեջ դեմքդ հազիվ եմ նշմարում
իմ բարեկամ․

125...

Sunday, September 2, 2012

Ստվեր

մի օր մտածում էի (բա իհարկե)
մի օր մտածելուց առաջ (դիետա չե՜նք պահում)
ու մտածելուց հետո (ու ո՜չ դեղերին)
երկարում էի
շարունակում էի երկարել (հայոց հարցի պես)

իմ իսկ հարուցած ստվերի ներքո
մի քանի եղանակ արդեն ապրել են
մի քանի միամիտ տապից փախածներ
միամիտ երազներ էին պատմում
(ես հո լսում էի)
տուն, բան, ծիտիկներ
իմ իսկ հարուցած ստվերի ներքո
հով է, հանգստացիր մի քիչ էլ
մինչ կերկարեմ․

125․․․

Thursday, August 23, 2012

Տապ

անսովոր շոգից
քափ-քրտինք կտրած
շիկացած կրակ,
շիկացած էակ,
շիկացած ասֆալտ,
ի՜նչ շիկնելու եղանակ է.
շիկնելու իմիտացիա
ու շոգ, շոգ,
հարյուր աստիճանի շոգ․
կիսամերկ կուրծքը շնչել է ուզում,
շիկնել է․
125․․․

Sunday, August 12, 2012

Շան երես

նետում եմ դուրս,
ու ներս է մնում
խոսում եմ հետը՝
արձագանք չկա՜․
սովորաբար խոսում եմ
ներսում,
սովորաբար
գեղեցիկ ծաղիկներ եմ մտաբերում
նետելիս․

125․․․

Friday, July 20, 2012

դեղին

ծաղկաթափն էլ եղավ․
երգում եմ, հո՜, հորովել
հո եզո ջան,
բան․
ոչ վար կա անելու,
ոչ կալս՝ կալսելու,
ոչ ես,
բան էլ չկա․
ապուն մատաղ,
կուճիր հոտաղ ջան
խոտն էլ հնձեցի
շոգին․
ծաղկաթափն էլ եղավ․

125․․․

Monday, July 9, 2012

վիրահատում

ու ի՞նչ ես փնտրում -
դատա՜րկ-դատա՜րկ մի պուտ ցնծում,
ու մի պո՜ւտ տոթ․

դու ի՜նչ ես կորցրել
վիրահատումից․

առաջին անգամ մինչև վերջ չոքած
թքում եմ մի պուտ կորուստ
ու լպստում եմ աղոթք․

առաջին անգամ մինչև վերջ չոքած
աղոթում եմ - խեղճության համար․

125...

Thursday, June 28, 2012

ուրախանում եմ

ինչ որ լավ է ստացվել.
ինչ լավ է փոխել
մարդը
բանաստեղծությամբ․

125․․․

Wednesday, June 27, 2012

***

ու կեսգիշերից հետո էլ քնել չի լինում․
ու մեկ էս կողմ ու մեկ այլ կողմ եմ դնում
բացակայությունը․

ու կեսգիշերից հետո էլ
անընդհատ բացակայում եմ,
անընդհատ մակընթացում եմ,
ու քունս չի տանում,
ու անընդհատ հե՜տ եմ շրջվում․

125․․․

Saturday, June 9, 2012

դիալոգ

ծիտիիիիկս,
ինչ վատ ա, որ
որ սպսում եմ, սպասում ես
ու լռում, լռուու՜մ գիշերը,
ու էլ չեմ ասում,
որ էսօր լավ էրազ էի տեսել,
էսօր հոգնել էի ահավոր շատ,
էսօր քեզ զանգել էի ուզում նաև,
գործից էի փախել,
էսօր ինչքա՜ն բան կար պատմելու․

քոմմենթներդ էի կարդացել․
էդ ինչ ա եղել ո՞ր․

125․․․

Saturday, May 26, 2012

ինձնից ներս

վերջ․
ինձ չգտնելու համար
ինձ թաքցնում եմ պատերի անկյունում,
իմ իսկ հորինած
երկրի տակ ու երկրի վրա,
ինձնից ներս ու ինձնից դուրս նաև,
․․․ որ ուղիղ անկյան տակ
իմ հայելային արտապատկերումից
չվախենամ
ու ինձ չհարցնեմ, ապեր, բա էս ուր՞․
սով ու աղետ․
վազում եմ, փախենու՜մ եմ, թաքնվում․

125․․․

Sunday, May 13, 2012

ինձ թեքվիր էլի

ու այնպես ցանկալի ես ինձ,
ինձ թեքվիր էլի,
լսու՞մ ես, թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդպես․

ինձնից ներս ու դուրս եմ անում,
ինձնից սպասում եմ քեզ,
ինձնից քեզ եմ ուզում,
ու մերժում ինձ կրկին․

իմ ու քո փոխարեն
որոշում եմ լռել,
որոշում եմ խոսել նաև
ինձ դուր եկած ազգերի լեզվով,
ու կրկին հասկանում, որ դու,
դու՛ լեզու չունե՜ս․

իմ պատուհանից ներս ու դուրս եմ,
ու իմ սենյակում օտարացած,
էհհ, հետ եմ գալիս էլի,

լսու՞մ ես, ինձ թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդքան․

125․․․

Friday, May 11, 2012

կրկին

միլիոն անգամ ես ու դու ասածի պես կրկնվում եմ էլի․
անհարիր մանկանալով
իմ ուսին եմ թեքվում քեզ նմանակելու համար․

125...

Sunday, April 29, 2012

ռեգեներացիա

ցեղը մի տեսակ լռելայն ու ցավոտ մեռնում էր հանգիստ,
տնտեսագիտության բոլոր կանոններով սահմանված
ագահությունը բթացնում էր ցեղատեսակն
ու ․․․ սպանում էր մանրամասնորեն․

ցիվիլիզացիա․
խնամքով մի քանի տասնամյակ պահված գործիքից արդեն
ժանգահոտը ցած էր կախվում․
ցեղատեսակի եսիմ որ օրենքով վաղուց սահմանած էր -
պահել, պահպանել և օգտագործել ըստ արժանավույն,
երբ ցեղն հանդիսավոր պայմաններում
հանդիսավոր կպարտադրի առաջինանգամյա գործարկում
և փորձ․

գոյապայքար.
անիմաստ էր շատ
ես մեռնող ցե՛ղ ունեմ,
ես չե՜մ կարող խոսել քեզ դուր եկած ցեղատեսակի լեզվով․

125

Monday, April 23, 2012

․․․

իմ մոտ մնացած վերջին մանրը չէ,
ամենն եմ քեզ տալիս, խո՛զ․

125․․․

Wednesday, April 18, 2012

անջատում

Երակների փոխարեն ․․․
էլեկտրալարեր են ձգվում,
Չգիտեմ - մինչև եսիմ ուր․
Այդպես է լինում նաև վիրահատումից․
Երևի՝ ․․․ անջատում․

125․․․

Sunday, April 1, 2012

գարուն

անու՞նդ (գարունն անասուն անուն ուներ ․․․ սպասելուց)․
տուֆտա՜, բլիիի՜ն (էլ չեմ քրֆում կանանց ներկայությամբ)
ու պարզ էր -
ինքնակառուցումն ավարտելուց հետո արժեր
․․․ անուն հորինել․

մեծացիր մի քիչ էլ,
մինչ կարմրելը պարտադիր ու էական դառնա․
մինչ ծաղիկներն անասուն խոտ չլինեն․
բա մտածում ենք, չէ՞,
թարմ օդ խմելուց հետո ստացվում է,
գյու՜տ․
գնում ենք 3D ինքնահաստատմա՜ն․

125․․․

Sunday, March 25, 2012

սատկե՜լ եմ

բաժակում անկապ մնացած ջրի պես իներտ եմ,
մեջս սատկե՜լ եմ, գարու՛ն․

125․․․

Sunday, February 26, 2012

ժպիտ

դասարգվում ենք,
ցնծում ենք վերևից ներքև․

գիտեմ, ժպիտը ֆիզիոլոգիական ծագում ունի․
դու էլ փորձիր․

125․․․

Saturday, January 14, 2012

երկոտանի

հա, առավոտ շուտ պետք էր զարթնել
մի քիչ փնթփնթալով սկսել օրն ու գործ անել․
հազար մեկ երրորդ անգամ զարթնելուց հետո
առաջին անգամ երկոտանին իրեն տեսավ,
պատուհանից դուրս նայեց,
ջազ լսեց, թեյեց
ստացվում էր,
մի տեսակ նորահայտ դեմքով
ես ու դու արեց,
խոսեեեեե՜ց․
ավարտվում էր դինոզավրերի ժամանակաշրջանը․

մի քիչ ռոմանտիկները ծաղիկ ու կանաչ խոտերի մասին խոսեցին,
մի քիչ էլ՝ արևից, բանից,
թե երկոտանին ինչպես տեսավ արև, բան,
ինչպես չափեց դարպասներից այն կողմի աշխարհը
ֆիզիկոսներին ու իրենց անհայտ մնացած չափման մեծություններով․
ինքս լսեցի-
լու՛րջ, գրողը տանի,
երկոտանին հելլօ էր ասում,
գժվելու չափ շատ էի սպասել․
էվոլյուցիան կերտել էր շնչասպառության հասնելու եղանակ․

125․․․

Saturday, January 7, 2012

դան

քվեարկությունից հետո՝ բարի գիշերում,
պարտությունը՝ գիշերելու չափ հաճելի,
իհարկե, զարմանալի էր, բայց առավոտյան պտուղ էր տվել
գիտակցված անպտղությունը․

125․․․

Monday, January 2, 2012

կիսգիշերն անցից հետո

No results found for your query.
Check your spelling or try another term.


Spell-ում եմ էլի - another term․
12-00․
ատամնանիվի գլորումից հետո դադարում է գործել
տանջամահությունը․
կիսգիշերն անցից հետո
գործում են այլ տանջամահություններ․


125․․․