Sunday, December 22, 2013

Տաղ անհոդաբաշխ խոսքի


Արար առաջին օրվա․
Սկզբում բանն էր,
Գիտեմ․

Գիտեմ,
որ լեզուն չունի ոսկոր, ոսկրածուծ, նյարդ
որ մատներից փափուկ բան ֊ լիք․
դե չասեմ, իմացաք։
ու տենց ստեղծվանք։

Արար հաջորդ օրվա․
Գիտե՜մ,
որ գետերն ունենում են գոնե
երկու ափ՝ աջ, ձախ,
որ Աստված մարդուն
ուղեղա տվել՝ 
նու արտահայտվելու համար,
նու շատ կարևոր ա որ
անոսկոր լեզուն մեկ֊մեկ խոսա, խոսա՜,
ծուղրուղու՜․

Արար ասուլիսի օրվա․
Քֆրտոց։
մեկ էլ, թե՝
Ա՛յ աղերսվող որակ,
Ա՛յ ընկեր Բ․ Փանջունի ջան,
Այ պադվալի կռիս, 
Այ՛ ծանրաձողի ոժդ,
Ա՛յ արա՛․
(ՉԷ, էս մեր կինոյից չէր, դերասանին տարան)․

Արար պատգամաց․
Չափից եթե դուրս ես գալիս` 
անչափ չես դառնում, արա
Իմ բարեկամ ձևակերպված մարդ,
Ա՛յ անոսկոր լեզվով ջան,
Ա՛յ 20 կգ֊անոց ծանրաձող ջան,
Չէէ․ էս էլ ստացվեց լիրիկա․

Արար հայրական․
դու էդ ու՞մ հետ գործ ունես․
թե չես ուզում` մի ուզի,
թե ուզում էս՝ մի ուզի,
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
Իմ բարեկամ,
դու նրա հետ ընկերացի,
Ու թե հանկարծ ոռնաս ցավից,
Իմ բարեկամ,
Թե մի երեսիդ խփեն,
մյուսը դեմ տու էս ձմռան ցրտին,
ապտակով սնված տղէն առանց բարձրաստիճան չի մնա․

Արար հանգստի
Գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի․

ասաց Գալուստ Սահակյանը։
Ավարտ։
Վարագու՛յր, իջիր ցած :)

125...