Showing posts with label Ափսոսանք. Show all posts
Showing posts with label Ափսոսանք. Show all posts

Thursday, May 5, 2011

Ափսոսանք․․․ (կամ ուշացում)

Առավոտյան ես փորձեցի բռնել հեռու փախչող օրվան,
Եվ նրան հասա միայն իրիկնամուտից առաջ,
Երբ խոնարհվում էին ծաղիկները խոտերի վրա,
Երբ ջրերը գիրկն էին հասնում ծովի,
Եվ գյուղ էին մտնում հովերը՝ սարերից պոկված․

․․․Եվ հասա․․․
Մի ծաղիկ, ահա՛, իր գլուխն է խոնարհում
․․․մեկ ուրիշի վրա․․․

125...

Saturday, January 15, 2011

առավոտ, ժամը՝ 8․

անկապ առավոտ ու մութ․

դատարկությու՜ն, որ ստվերներ է նկարել
անբնակ անկյուններին սենյակի․

եսիմ երբ էր, որ այստեղ տոթ էր․
այստեղ երազների ծննդատունն էր․
այստեղ երազներ էին ծնվում, շատ սիրուն երազներ, ու ցանկալի՜ էին շնչում ծնվելիս, ականջիս էին շնչում - ցանկալի՜․
այստեղ ափսոսանքն անկոչ հյուր էր ու անուն չունե՛ր․ հենց գաիլս էր - սիկտիր․
հիշեցի, լի՜ ․
եսիմ ոնց էր լինում, որ երազները կրկնվում էին այստեղ ու ոչ ոք չէր փոխում ալիքն ուրիշ երազի համար, էդ սերիալ չէր, համ էլ -  ուրիշ երազում էլ կարելի էր երազել, ինչքան մարդու սիրտն ուզեր․
այստեղ կարելի էր․ այստեղ ամեն ինչ կարելի էր․

առավոտ, ժամը՝ 8․
մի քիչ էլ․
հա, ուշ ա, պիտի գնամ գործի․
փակում եմ դատարկության հա՛մ դուռը, հա՛մ էլ իրան, սիրո՛վ․
ներսում էլ - ամեն ինչն էր սիրով սարքած․
դուրս․
-10 աստիճան ցուրտ․
քֆրտոց․
գործ․

125․․․