Sunday, December 11, 2011

տոնակատարում ենք

ուղեցույցիր,
տարի առ տարի
պակասորդ տված հոգեբանությամբ
տոնակատարում ենք ․․․
դու 10․․․000-րդ անգամ,
ես՝ առաջին․
ուղեցույցիր․

մեր համակեցության
բոլոր օրենքներով անգամ տրված է
(կարդացել եմ)
կեցիր․
(ինքս ինձ)
հիմա չկեցած լինելով կեցիր,
առաջին անգամ - կեցիր․

բոլոր դերանուններից ընտրված
անձնականը դեռ անուն չունի․
մինչդեռ անուն ենք դնում
(պայծառ ժպտալով),
երգիր իբրև թե տոն է և դու էլ՝
երգիչ-երգչուհի․
անվանակոչիր այսօր․

ուղեցույցիր․

մինչև ներս ընկած
առաջին անգամ
տոնակատարելիս․

125․․․

Tuesday, November 15, 2011

տաքսի, տաքսի

կիսատության մասին
բոլոր պատմությունները
պատմեցինք․

մարդը ձմեռ էր սիրում ձմռանը․
մարդը եղանակն էր սիրում
մարդը մանրամասն կիսում էր
եղանակի մասին իր բոլոր պատկերացումները․

մարդը մի քիչ էլ մտածեց սովորականի պես․
մարդը կիսատությունից մի հատ էլ ժպտաց,
սուս ու փուս ժպտաց
․․․ 100 դրամ քցող տաքսու վարորդին․

125․․․



Saturday, October 29, 2011

դիետի խնդիր

առատությու՜ն
սիրտս ճաքու՜մ էր․

երեկոն սիրում է մթնել․
երեկոն սիրում է գենդերային քաղաքականություն
ու նմանատիպ այլ քաղաքականություններ էլ

տո լավ է, սիրտս կճաքի,
զսպել չի լինու՜մ
ուրիշ աշխարհներում
ուրիշ խնդիրներ էլ կան ախր,
թրաֆիքինգ,
դիետի խնդիր, բան․

առատությու՜ն
սիրտս ճաքու՜մ էր․
ճո՜խ ճաշացանկ․

զսպել չի լինու՜մ․
տո չեմ էլ զսպում-
աղջի, դիետի խնդիր կա, բան․

125․․․

Wednesday, September 21, 2011

իշաբեռ

Հեյ, լսու՞մ ես,
մեզ վաղուց էր տրված լռելն ու չխոսելը,
և մինչև անգամ կոկորդին չորացած
լացն էր բացակա,
և մեզ մեր ինքնությունն էր անհայտ․
մենք կրում էինք բեռն անխոս,
մենք տանում էինք ցավն
ու լուռ էինք մնում
մի իշաբեռն ինչ՞ էր,
մենք հազարն էինք տանում,
մենք սովոր էինք ախր,
և մենակությունը բազմակեցություն էր դարձել,
և ցավն հաճելի էր շատ,
և աղոթքը քֆրտոց էր,
Հեյ, լսում ես՞․
մենք գոռու՜մ էինք ախր․
մենք ցավում էինք հաճելի․

125․․․

Sunday, August 28, 2011

բեռ

Ուսերիցս վերցրու ներկայությանդ բեռը, խնդրու՜մ եմ,
այնպե՜ս եմ հոգնել․
և եզան ծանրությունդ այնքան ծանր չէ,
ինչպես ներկայությունդ,
ներկայությունդ թոթափելու՜ց եմ հոգնել․

125․․․


Saturday, August 13, 2011

Թափանցիի՜կ

ընտրությունից շատ առաջ էլ էր
մեր գիտակցությունը խամրած,
մեր գիտակցությունը մթի՜ն գիշեր էր,
ու մեր ներկայությունը թափանցի՜կ էր շատ․

մեզ մերկ ու թափանցիկ չտեսնելու համար․
լույսերն անջատել են․

125․․․

Wednesday, June 29, 2011

աբստրակտ

ցա՛վ,
աբստրակտ
վերելքից հետո
հանգստանում են  մի քիչ,
ինչպես բանաստեղծները,
որ հող երգելուց հետո,
բազմոցին են պառկել -
հողի հետ կռվելուց հոգնա՜ծ,
երգիչ ու երգչուհիների պես նաև,
որ շինարար երգելուց հետո
տաշած քարերի վրա
տաշելուց հետո մի կուշտ տաշի են ասել․
լավ, էհ, էս ու՞ր գնացինք,
լվա՛, խնդրու՜մ եմ,
ընտրակեղծիքներդ
ինքնընտրության,
որ ցավ չլինի,
որ աբստրակտ ներկայությունդ
չապացուցվի ինձ,
որ ես էլ չընկալեմ չգոյությունդ
ի գիտություն
ու չափսոսամ․

125․․․

Friday, June 3, 2011

ուշաթափ

Ձեռքերն ուշաթափվեցին
Ձեռքեր վրա,
Հետո կարմիր ու կանաչ լույսեր եղան․

Կարճամետրաժ ֆիլմի էմոցիաները
ժպիտ հորինեցին իմ ու քո դեմքին -

Դու ուշաթափ չեղար,
Ես ուշաթափվեցի մյուս մայթին․

125․․․

Sunday, May 29, 2011

բիթ-բիթ կրկնում եմ էլի

բիթ-բիթ,
բայթ-բայթ,
բառ-առ-բառ
կրկնում եմ
Այն, որ չասեցի երեկ,
Այն, որ ականջիդ անսովո՜ր մնաց,
Այն, որ բարդ չէր ու պարզ էր պարզապես,
Եվ այն, որ երեկ 0-ներ էին
Ու 1-եր էին միայն,
Իմ խոսքն են դարձել այժմ,
Իմ բառերն են, իմ ձայնն են հիմա․
Լսիր իմ ձայնը, եթե մեռած չես․

125․․․

Tuesday, May 17, 2011

սուրճի բաժակ

անավարտ նկարներից էլ կարելի էր
ի մի բերելով
սարեր ու ձորեր
ծաղիկ ու ծառ տեսնել,
կարելի էր, չէ՞․

ես չկարողացա
քեզ հավաքելով,
ի մի բերելով,
իմ անավարտ
երևակայության մեջ
ավարտել,
ստանալ այնպես,
ինչպես ուզել եմ․
սև մրուրը պատկեր չի դառնում
իմ սևազգեստ․

125․․․

Friday, May 13, 2011

արտս կանեփ եմ ցանե՜լ...

միջօրե․
շռա՜յլ․
մենք չէինք տեսել ախր․
մենք երկինքը մի աչքով էինք տեսել,
երկնքի մի աչքն էինք տեսել -
արև անունով․
այդպես էինք տեսել․

ու մենք էլ ժպտացինք արևային․
ու երկինքն ու երկիրն էլ մեզ ժպտացին․
երկնքի ու երկրի միջև
ջերմ էր,
երգ էր,
գարու՜ն էր - ասում էին.

միջօրե․
արտս կանեփ եմ ցանե՜լ...

125 ․․․

Thursday, May 5, 2011

Ափսոսանք․․․ (կամ ուշացում)

Առավոտյան ես փորձեցի բռնել հեռու փախչող օրվան,
Եվ նրան հասա միայն իրիկնամուտից առաջ,
Երբ խոնարհվում էին ծաղիկները խոտերի վրա,
Երբ ջրերը գիրկն էին հասնում ծովի,
Եվ գյուղ էին մտնում հովերը՝ սարերից պոկված․

․․․Եվ հասա․․․
Մի ծաղիկ, ահա՛, իր գլուխն է խոնարհում
․․․մեկ ուրիշի վրա․․․

125...

Sunday, April 24, 2011

․․․

ուղեղներ լվանալու համար
պետք չէր անձրև տենչալ
առանց այդ էլ անձրևում էր հորդ,
անձրևում էր հապշտապ․

125․․․

ագահություն

ապուշություն էր,
շա՛տ․
արև օրերին պետք չէր խմբագրել
երկինքը․

125...

Tuesday, April 5, 2011

հետքեր

զգում ու տեսնու՜մ էի -
իմ հայելային արտապատկերումը ճերմակ թղթին
թաք մի անուն էր՝ տեսած ու չտեսած տեղի,
որ սիրու՜ն էր այնպես ու մանկան չափ սիրելի էր․

իմ հայելային արտապատկերումը 
ալիք էր դարձել՝ ջրերի մեջ նետած,
որ ափ չունեին․
ալիք էր, որ ցնծու՜մ էր արև օրերին,
ու հոգնել չկար․
այդպես էր  արև օրերին․
իմ հայելային արտապատկերումից սիրտս կանգնու՜մ էր -
չզգալու չափ,
շնչելը՝ ցավո՜տ էր դառնում գիշերներին․

իմ հայելային արտապատկերումը ՀՀ քարտեզին
տեսած ու չտեսած մի ուղի էր,
որով չեն քայլել,
որով թռել են միայն․

ես իմ հետքերն եմ նկարում ՀՀ քարտեզին,
գծում եմ ուղի,
որով չեն քայլել,
որով թռել են միայն -
Զեյթունից մինչև Մալիշկա․

125․

Saturday, March 26, 2011

մոլորակ

հետ, առաջ, հետ.
կանգառ․
կանգ ա՛ռ․
ձեռքեր խրվեցին
տարածության խրձում
ինչ-որ բան գտնելու համար․
փնտրող հայացքներ եկան-գնացին
ու ․․․ բան էլ չգտան․
սպասել էր պետք,
շատ․
մի ամբողջ կյանք էր պետք
ինչ-որ բան գտնելու համար․
այդ մոլորակում
այդ մասին ոչ ոք չգիտեր,
ու ոչ ոք ոչ ոքի չէր ասել․

այդ մոլորակում
դեռ սպասում են․

ու ամենուր  են սպասում,
ամենուր՝ կանգառ․

հետ, առաջ, հետ.
կանգառ․
կանգ ա'ռ․

125․․․

Sunday, March 20, 2011

լռու՜մ եմ․

հարց ու պատասխանի երեկոն պրծավ․
վերջում ձկներն էլ խոսեցին․

հարց ու պատասխանի երեկոն լռելու առիթ էլ տվեց -
բոլորը լու՜ռ գնացին տուն ու հետո շատ մթնեց․
իմ լուսամուտից երևում էր,
թե ինչպես բոլոր գիտակցված ռոմանտիկները
լուսամուտներին մոտեցան -
լուռ մտորելու ու քաղաքը տեսնելու համար,

վաղն էլ կլինի երեկո,
մյուս օրն էլ․
ես լուռ կմնամ․

125․․․

Tuesday, March 1, 2011

100 դրամանոց տխրություն

տխրությունը ծաղիկերով են դիմավորում,
դրանից վատը չի՜ լինում երևի․

այդպես էին խոսում 100 դրամանոց ծաղիկները,
երբ նրանց ունկնդիր էի․

մինչև հիմա կարոտը տխրում է -
100 դրամանոց ծաղիկների համա՜ր, որ տխրում էին,
և կորուստ էին ապրում - քնելուց առաջ․
տխու՜ր էին ցնծում․

հետո ինչ որ մեկը պատահաբար պարզել էր -
100 դրամանոց ծաղկի կորուստը շա՜տ մեծ է․

նույնը՝ նույն կերպ մնաց,
կորուստը կորուսյալ մնաց հետո․

մի օր էլ մարշրուտկայի վարորդն հաշվեց վաստակածը -
ինչքան՜ 100 դրամանոց կար․

100 դրամանոց ծաղիկը դեռ ապրում է․
ես չեմ տեսել նրան․

125․․․

Saturday, February 19, 2011

կաթ-կաթ

կաթ-կաթ-կաթ
ծխաց, ծխաց ու ․․․
ցա՜ծ թափվեց․

ականջներում՝ միայն բնաձայններ․
շքերթ էր երևի, բառերի հավաք․
կարոտից հետո շատերն այցելեցին
ու չայցելեցին վաբշե․

հետո խռխռոցն էր լսվում․
մանթոյի՛ց, մանթոյի՛․

մի թաք կաթ էլ,
որ տարածության բոլոր չափումներով
բաբախումն էր վխտում
թվա՞ց - դողու՜մ էր կարծես -
ծեծված ու ցրտահարված շան նման,
որ սովա՜ծ է նաև․

մի կաթիլ էլ թափվե՜ց,
գնա՜ց ու չը՛փ․
ալիքնե՜ր-ալիքնե՜ր-ալիքնե՜ր․
բայց էս երգ չէ՜ր․
էս ցա՛վ էր․

սրտի զարկերի փոխարեն-
վխտու՜մ․
բույրերի փոխարեն-
զզվելի ծուխ․
սպասու՜մ․

գիշերը չի՜ բացվում․
ա՛հ է․

125․․․

Saturday, February 12, 2011

ականջ

աշունը տերևաթափի համար է,
ականջներն այդպես էին սովոր․

ականջներում՝ բառաթափ․
աշուն, աշուն ու աշուն․

ամենաթափ․
սկզբում տերևներ,
հետո թափ, թափ ու թափ․
մաշկաթափից հետո թևաթափ եղար․

125․․․

Saturday, January 15, 2011

առավոտ, ժամը՝ 8․

անկապ առավոտ ու մութ․

դատարկությու՜ն, որ ստվերներ է նկարել
անբնակ անկյուններին սենյակի․

եսիմ երբ էր, որ այստեղ տոթ էր․
այստեղ երազների ծննդատունն էր․
այստեղ երազներ էին ծնվում, շատ սիրուն երազներ, ու ցանկալի՜ էին շնչում ծնվելիս, ականջիս էին շնչում - ցանկալի՜․
այստեղ ափսոսանքն անկոչ հյուր էր ու անուն չունե՛ր․ հենց գաիլս էր - սիկտիր․
հիշեցի, լի՜ ․
եսիմ ոնց էր լինում, որ երազները կրկնվում էին այստեղ ու ոչ ոք չէր փոխում ալիքն ուրիշ երազի համար, էդ սերիալ չէր, համ էլ -  ուրիշ երազում էլ կարելի էր երազել, ինչքան մարդու սիրտն ուզեր․
այստեղ կարելի էր․ այստեղ ամեն ինչ կարելի էր․

առավոտ, ժամը՝ 8․
մի քիչ էլ․
հա, ուշ ա, պիտի գնամ գործի․
փակում եմ դատարկության հա՛մ դուռը, հա՛մ էլ իրան, սիրո՛վ․
ներսում էլ - ամեն ինչն էր սիրով սարքած․
դուրս․
-10 աստիճան ցուրտ․
քֆրտոց․
գործ․

125․․․

Saturday, January 8, 2011

Դավադիտ եղա

էսքան խոսելուց էլ արդեն հոգնեցի,
Դավադիտ եղա․
Մեկ ա - բան չի փոխվի -
Ո՛չ ես եմ ծաղիկ,
Ու ոչ էլ՝ դու․
Ծաղիկ չկա՛․

125․․․

Thursday, January 6, 2011

ինչ սիրուն ես քնած․

Պինդ փակիր ականջներդ ու մի լսիր իմ մետաղական ձայնը, իմ մեռելային խռխռոցը թող չվախեցնի քեզ․ Ես ամեն բան թողնում եմ այնպես, ինչպես կար - ոչինչ չտանելով, ոչինչ երբեք չեմ էլ տարել, չի էլ եղել, ինչպես և ոչինչ չկա հիմա․
Մի վախեցիր իմ կեսգիշերային այցելությունից, խնդրու՜մ եմ, ու նաև դռան ճռռոցից մի՛ վախեցիր, որ փակեցի իմ ետևից․
Խնդրու՜մ եմ, ճանապարհիր թափառաշրջիկին ու գնա քնելու անհոգ․ Ես գիտե՜մ - քնածները միշտ բարի ու անսահման սիրուն են լինում․ քեզ այդպես տեսնել ուզեցի․

125․․․

Tuesday, January 4, 2011

․․․

քո գալու ձայնը չգիտե՜մ․
քո ժպիտը չե՜մ տեսել անուշ․
քո անուշ շունչը չե՜մ լսել երբեք
իմ ականջներում․

արի իմ աշխարհ․

125․․․