Showing posts with label ծաղիկ. Show all posts
Showing posts with label ծաղիկ. Show all posts

Saturday, January 14, 2012

երկոտանի

հա, առավոտ շուտ պետք էր զարթնել
մի քիչ փնթփնթալով սկսել օրն ու գործ անել․
հազար մեկ երրորդ անգամ զարթնելուց հետո
առաջին անգամ երկոտանին իրեն տեսավ,
պատուհանից դուրս նայեց,
ջազ լսեց, թեյեց
ստացվում էր,
մի տեսակ նորահայտ դեմքով
ես ու դու արեց,
խոսեեեեե՜ց․
ավարտվում էր դինոզավրերի ժամանակաշրջանը․

մի քիչ ռոմանտիկները ծաղիկ ու կանաչ խոտերի մասին խոսեցին,
մի քիչ էլ՝ արևից, բանից,
թե երկոտանին ինչպես տեսավ արև, բան,
ինչպես չափեց դարպասներից այն կողմի աշխարհը
ֆիզիկոսներին ու իրենց անհայտ մնացած չափման մեծություններով․
ինքս լսեցի-
լու՛րջ, գրողը տանի,
երկոտանին հելլօ էր ասում,
գժվելու չափ շատ էի սպասել․
էվոլյուցիան կերտել էր շնչասպառության հասնելու եղանակ․

125․․․

Tuesday, May 17, 2011

սուրճի բաժակ

անավարտ նկարներից էլ կարելի էր
ի մի բերելով
սարեր ու ձորեր
ծաղիկ ու ծառ տեսնել,
կարելի էր, չէ՞․

ես չկարողացա
քեզ հավաքելով,
ի մի բերելով,
իմ անավարտ
երևակայության մեջ
ավարտել,
ստանալ այնպես,
ինչպես ուզել եմ․
սև մրուրը պատկեր չի դառնում
իմ սևազգեստ․

125․․․

Thursday, May 5, 2011

Ափսոսանք․․․ (կամ ուշացում)

Առավոտյան ես փորձեցի բռնել հեռու փախչող օրվան,
Եվ նրան հասա միայն իրիկնամուտից առաջ,
Երբ խոնարհվում էին ծաղիկները խոտերի վրա,
Երբ ջրերը գիրկն էին հասնում ծովի,
Եվ գյուղ էին մտնում հովերը՝ սարերից պոկված․

․․․Եվ հասա․․․
Մի ծաղիկ, ահա՛, իր գլուխն է խոնարհում
․․․մեկ ուրիշի վրա․․․

125...

Tuesday, March 1, 2011

100 դրամանոց տխրություն

տխրությունը ծաղիկերով են դիմավորում,
դրանից վատը չի՜ լինում երևի․

այդպես էին խոսում 100 դրամանոց ծաղիկները,
երբ նրանց ունկնդիր էի․

մինչև հիմա կարոտը տխրում է -
100 դրամանոց ծաղիկների համա՜ր, որ տխրում էին,
և կորուստ էին ապրում - քնելուց առաջ․
տխու՜ր էին ցնծում․

հետո ինչ որ մեկը պատահաբար պարզել էր -
100 դրամանոց ծաղկի կորուստը շա՜տ մեծ է․

նույնը՝ նույն կերպ մնաց,
կորուստը կորուսյալ մնաց հետո․

մի օր էլ մարշրուտկայի վարորդն հաշվեց վաստակածը -
ինչքան՜ 100 դրամանոց կար․

100 դրամանոց ծաղիկը դեռ ապրում է․
ես չեմ տեսել նրան․

125․․․

Saturday, January 8, 2011

Դավադիտ եղա

էսքան խոսելուց էլ արդեն հոգնեցի,
Դավադիտ եղա․
Մեկ ա - բան չի փոխվի -
Ո՛չ ես եմ ծաղիկ,
Ու ոչ էլ՝ դու․
Ծաղիկ չկա՛․

125․․․