Thursday, December 30, 2010

ինչպես՝ ֆիլմերում

էլի ասուպ ընկավ․
ու մի երազ էլ սատկեց․

իմ գլուխն եմ առնում ափերիս մեջ,
ինչպես՝ ֆիլմերում․

գրողը տանի,
էս ինչքա՜ն եմ ծխել․

125․․․

Wednesday, December 29, 2010

cancel․․․

Նկարել եմ․․․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Pixel-առ-pixel
Քեզ եմ նկարել իմ բյուրեղներից-
Ինչպես որ կաս․

Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Քեզ եմ հավաքել
Բյուրեղ-առ-բյուրեղ,
Այնպես, ինչպես որ զգում եմ,
Ինչպես որ զգում եմ, կաս․

Իմ ու քո պատուհանը
Չի՜ ուզում Cancel․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Ես Yes և Du եմ նկարել․․․

125․․․

Sunday, December 26, 2010

...

Ձմեռն իր ասելիքն ասաց․․․
Ականջիս ասաց,
Սվվոցո՜վ․
Հասկացա՜ -
Ես 4 մասից եմ կազմված -
Ձմեռ, ձմեռ, ձմեռ, ձմեռ․

125․․․

Friday, December 24, 2010

բիթ-բիթ

բիթ-բիթ,
բայթ-բայթ,
բառ-առ-բառ
կրկնում եմ
Այն՝ որ չասեցի երեկ,
Այն՝ որ ականջիդ անսովո՜ր մնաց,
Այն՝ որ միայն 0-ներ էին
Ու 1-եր էին երեկ.
Լսիր իմ ձայնը, եթե մեռած չես․

125․․․

Saturday, December 18, 2010

զուր

Ոչ՛ մի տեղ էլ թաքնված չես,
Դու ե՜ս եմ եղել․
Իսկ ես մարմինս էի քերում․․․
Քեզ պոկելու համար,
Ու՜շ է․
Զու՜ր․

125․․․

Sunday, December 5, 2010

Արթնացի՜ր քնից, եթե մեռած չես․

Արթնացի՜ր քնից, եթե մեռած չես․
Արթնացիր՛,
Իմ ու քո գեղեցկությունից
Մեկ ուրիշն եմ ուզում կերտել․
Ինձ ու քեզ նման․
Արթնացիր՛.

Առավոտ է․
Արթնացիր, եթե մեռած չես․
Եթե մեռած չես, տե՜ս առավոտը․
Եթե մեռած չես, հասկացիր՜ -
Իմ մեջ արթնացել է
Հայր լինելու ցանկությունը․
Արթնացիր՛.

125․․․

Monday, November 29, 2010

անուշ ծուխ

Դատարկություններդ․․․

Սիգարետի ծխով լցրու՜,
Մի բանով լցրու՛,
Թող լիքը լինի․․․

Թող անուշ ծուխ լինի․

125․․․

Sunday, November 28, 2010

Քաղցկեղ

Ասում էի․
- Օգնի՜ր ինձ Մարիա՜մ․
Հիմա՝ գոռում եմ,
Կռկռու՜մ եմ՝
- Օգնի՜ր ինձ Մարիա՜մ․

Չե՜մ կարողանում
Մեջս ներծծված
Քաղցկեղանմնան
Չգոյությունը մաքրեմ,
Չե՜մ կարողանում
- Օգնի՜ր ինձ Մարիա՜մ․
Կռկռու՜մ եմ․

Կարող ես քերել․․․
Հագուստս՝ մաշկ անունով,
Թե դա է լուծումը -
Էլ չեմ կռկռա՜․

- Օգնի՜ր ինձ Մարիա՜մ․
Կռկռու՜մ եմ․

125․․․

քիչ բան է փոխվել

Ցնծա՜,
Մարդ ծեծեցին,
Իմ Հին Հռոմեացի բարեկամ,
Իմ քարանձավաբնակ նախամարդ,
Իմ ինֆուզորիա ջան․

Ու բարեկամս պատից ցած ընկածի պես գոռա՜ց․
- Գլադիատորնե՜ր ջան,
Բա իրար խի՞ չծակիք, բռա՜տ․

Back,
Իսկապես,
Ոչի՜նչ չէր փոխվել․
Մարդիկ այս ու այն կողմ էին վազում․

Back ․․․
․․․ Ու ․․․ մարդ խորովել ուզեցի․
Ասում են՝ համեղ ա․

Back,
Ծխեցի ու ներս մտա,
Քարանձավում մի քիչ տոթ էր․
Օդափոխիչն էլ՝ անջատած․

125․․․

Thursday, November 25, 2010

իրիկնամուտ

սիրու՜ն էր իրիկնամուտին․
խոտերը հատ-հատ պառկում էին քնելու․

մենք միասին պառկեցինք․

125․․․

․․․

Տե՛ս,
Ինչ սիրու՜ն ծաղիկներ եմ բերել քեզ․
Ու զարմանալ պետք չէր -
Անսահման խո՜րն էին ոչխարի աչքերը․

125․․․

Wednesday, November 24, 2010

Ափսոսանք․․․


Առավոտյան ես փորձեցի բռնել հեռու փախչող օրվան,
Եվ նրան հասա միայն իրիկնամուտից առաջ,
Երբ խոնարհվում էին ծաղիկները խոտերի վրա,
Երբ ջրերը գիրկն էին հասնում ծովի,
Եվ գյուղ էին մտնում հովերը՝ սարերից պոկված․

․․․Եվ հասա․․․
Մի ծաղիկ, ահա, իր գլուխն է խոնարհում
․․․մեկ ուրիշի վրա․․․

125...

Tuesday, November 23, 2010

Համարյա՝ Desktop


Կախվել են մտքերը ժանգոտված հույսերից,
Որ քիչ առաջ կապու՜յտ էին այնպես, թեթև՜ էին այնպես,
Եվ պատկերներն են խռնվում Իրականություն կոչվող
Այս մեծ էկրանին․
-Եվ ինչ՜․
-Մի հիմար քայլից փոխվում է, ահա՛,
Մի ո՜ղջ առօրյա․
Ու ես, անզո՜րս, ես ամաչու՜մ եմ․․․
Տվածդ ցավից,
Ես ամաչու՜մ եմ․․․

-Ու ի՞նչ է մնում -
Աչքերս փակել՝ սևացնելու համար
Իրականություն կոչվող
Այս էկրանը մեծ․․․


125...

Եվայաբար

աշունն իմ առջև տերևաթափ եղավ,
վերջին վայրկյանին,
երբ չէի սպասում․

և դու ինչու՞ տերևաթափ եղար,
վերջին վայրկյանին,
երբ չէի սպասում․
ու Եվայաբար տերևաթափ եղար -
Ադամից հեռու․

125․․․

Monday, November 22, 2010

ping

ինչ սիրու՜ն ես ժպտում,
իմ բոլոր զգայարաններով
քո ժպիտն եմ զգում,
ու քեզ եմ թեքվում
սպասումո՜վ․

իմ տեխնիկական,
մանրաթելային,
ու էլեկտրական զգայարաններով
քո ժպիտն եմ զգում՝
Desktop-ից այն կողմ․

Եվ իմ virtual ռոմանտիզմից
դեպի քո virtual ներաշխարհը
տեսնես քանի՜ էլեկտրոնային
իմպուլս է անցնում հիմա․

ինչ սիրու՜ն ես ժպտում,
իմ բոլոր զգայարաններով
քո ժպիտն եմ զգում շռայլ,
քո smile-ը փայլուն․
(blush)

ես արդեն այդպես եմ զգում
իմ տեխնիկական,
մանրաթելային,
ու էլեկտրական զգայարաններով․

երևի՝ ես մարդ չեմ արդեն․․․
շաաա՜տ հիասթափություն․․․

125․․․

Saturday, November 20, 2010

Ափ

Ափս կորցրած ծով եմ դարձել․
Ցամաքս ու՜ր ես․
Չբացվող գիշեր եմ դարձել․
Ցերեկս ու՜ր ես․
Եվ ճաքած հո՜ղ եմ․
Եվ չորացած աղբյուր,
Ու ափս կորցրած ծով․
Ափս ու՞ր ես․

125․․․

Thursday, November 18, 2010

վիրահատում

մաշկի վրա
ոտնահետք - 40 համար․
մի աչք էլ՝ դաջված մեջքին․

սա էր անատոմիան ․․․
գեղեցիկի,
վիրահատումից․․․

125․․․

Monday, November 15, 2010

Անունդ ցամաքե՜լ է


Անունդ շուրթերիս -ճղակոտոր է եղել,
Անունդ՝ այնքան անու՜շ -
Տերևաթափ է եղել․

Անունդ՝ տոթ,
Շուրթերիս մրսու՜մ է,
Շուրթերիս տանջվու՜մ է,
Ծամածռվու՜մ է շուրթերիս․

Անունդ՝ այնքան հորդ -
Ցամաքե՜լ է շուրթերիս,
Ճղակոտո՜ր է եղել՝
...Ինչպես՝ ես․

125․․․

Friday, November 12, 2010

Անտիռեկուրսիա գիշերային

Դու` գերո՜ղ այնքան,
Դու` երա՜զ նրբին`
...երազելուց առաջ.

Քո ժպիտով, կարծես,
Լցվե՜լ է, ահա՛,
Գիշերն այս մթին,
Որ պայծառ է այնպե՜ս,
Եվ ես չե՜մ քնում.
Ես երազում ...
Երազու՜մ եմ, տես՜՜՜...

ու ... գրողը տանի,
արթնացա էլի․
Լուսինեն էր՞, Նարինեն էր՞, ...

քունս չի՜ տանում, դու էլ մի քնի՛ր...

125...

Wednesday, November 10, 2010

․․․

Երակներիս փոխարեն
էլեկտրալարեր են ձգվում,
Չգիտեմ՝ մինչև եսիմ ուր․
Սիրտս կանգ է առնում․
․․․ անջատում․

125․․․

Wednesday, January 13, 2010

Lost

Իրիկնամուտին ես կորցրի նրան,
և չգտա ոչ՛ առավոտյան և ոչ՛ էլ մյուս իրիկնամուտին...

125...