անկապ առավոտ ու մութ․
դատարկությու՜ն, որ ստվերներ է նկարել
անբնակ անկյուններին սենյակի․
եսիմ երբ էր, որ այստեղ տոթ էր․
այստեղ երազների ծննդատունն էր․
այստեղ երազներ էին ծնվում, շատ սիրուն երազներ, ու ցանկալի՜ էին շնչում ծնվելիս, ականջիս էին շնչում - ցանկալի՜․
այստեղ ափսոսանքն անկոչ հյուր էր ու անուն չունե՛ր․ հենց գաիլս էր - սիկտիր․
հիշեցի, լի՜ ․
եսիմ ոնց էր լինում, որ երազները կրկնվում էին այստեղ ու ոչ ոք չէր փոխում ալիքն ուրիշ երազի համար, էդ սերիալ չէր, համ էլ - ուրիշ երազում էլ կարելի էր երազել, ինչքան մարդու սիրտն ուզեր․
այստեղ կարելի էր․ այստեղ ամեն ինչ կարելի էր․
առավոտ, ժամը՝ 8․
մի քիչ էլ․
հա, ուշ ա, պիտի գնամ գործի․
փակում եմ դատարկության հա՛մ դուռը, հա՛մ էլ իրան, սիրո՛վ․
ներսում էլ - ամեն ինչն էր սիրով սարքած․
դուրս․
-10 աստիճան ցուրտ․
քֆրտոց․
գործ․
125․․․
Showing posts with label նկար. Show all posts
Showing posts with label նկար. Show all posts
Saturday, January 15, 2011
Wednesday, December 29, 2010
cancel․․․
Նկարել եմ․․․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Pixel-առ-pixel
Քեզ եմ նկարել իմ բյուրեղներից-
Ինչպես որ կաս․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Քեզ եմ հավաքել
Բյուրեղ-առ-բյուրեղ,
Այնպես, ինչպես որ զգում եմ,
Ինչպես որ զգում եմ, կաս․
Իմ ու քո պատուհանը
Չի՜ ուզում Cancel․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Ես Yes և Du եմ նկարել․․․
125․․․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Pixel-առ-pixel
Քեզ եմ նկարել իմ բյուրեղներից-
Ինչպես որ կաս․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Քեզ եմ հավաքել
Բյուրեղ-առ-բյուրեղ,
Այնպես, ինչպես որ զգում եմ,
Ինչպես որ զգում եմ, կաս․
Իմ ու քո պատուհանը
Չի՜ ուզում Cancel․
Իմ ու քո պատուհանի եղյամապատին
Ես Yes և Du եմ նկարել․․․
125․․․
Subscribe to:
Posts (Atom)