Sunday, May 13, 2012

ինձ թեքվիր էլի

ու այնպես ցանկալի ես ինձ,
ինձ թեքվիր էլի,
լսու՞մ ես, թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդպես․

ինձնից ներս ու դուրս եմ անում,
ինձնից սպասում եմ քեզ,
ինձնից քեզ եմ ուզում,
ու մերժում ինձ կրկին․

իմ ու քո փոխարեն
որոշում եմ լռել,
որոշում եմ խոսել նաև
ինձ դուր եկած ազգերի լեզվով,
ու կրկին հասկանում, որ դու,
դու՛ լեզու չունե՜ս․

իմ պատուհանից ներս ու դուրս եմ,
ու իմ սենյակում օտարացած,
էհհ, հետ եմ գալիս էլի,

լսու՞մ ես, ինձ թեքվի՛ր,
մի՛ մեռիր այդքան․

125․․․

2 comments:

  1. էս մասը

    "և այն տեղերում, որտեղ չեմ եղել,
    եղել են, հաստա՛տ․
    ու ես էլ նոր չեմ,
    ես հի՜ն եմ այնպես․
    լսում ես՞, թեքվիր ինձ,
    մի՛ մեռիր այդպես․"

    ReplyDelete
  2. այդ մասը ջնջել եմ, սևագիր էր․

    ReplyDelete