Tuesday, June 23, 2009

․․․

․․․․ Հիշու՞մ ես՝ ինչքա՜ն թույլ էիր դու
Խոհերիդ հանդեպ, մտքերիդ,
Ինչքա՜ն թույլ էր հրճվանքը՝
Քո հունցածի․․․

125․․․

Տխրություն

Քեզ մի հողակտոր էի տվել վաղ գարնանը,
Որ ակոսես, ու քո ձեռքերով սերմե՜ր ցանես բերրի․
Ու ահա եկել է ամառն ու ակոսածդ հողում ոչ՜ինչ չի աճել․
- Ախր ինչու՞ ակոսել ու սերմեր չես ցանել․․․

125․․․

Wednesday, May 20, 2009

Շարունակելի

Մենք բաժանում էինք
Լավը` վատից,
Թացը` չորից,
Խորը` բարձունքից
Ու ծովը` ցամաքից.
Ու այդպես էլ բաժանեցինք
Անկիսելին,
Իբր` երկու մասի,
Իբր` հավասար,
Բայց ինձ ոչի՜նչ չմնաց,
Ես ի՞նչ արեցի,
Ու ին՞չ արեցիր դու,
-Ինչու՞ արեցիր…

Ես ամեն ինչ թողեցի
Այնպես,ինչպես կար,
Այնպես,ինչպես եղել էր ու կար
…դեռ 1000 տարի,
Ափսոսացի,
Սփոփեցի ինքս ինձ,
Թե 1000 տարիներ
Դեռ կգան ու կգնան ,
Կամ էլ կմնան,
Թե իբր այդպես
Եղել է ու կա,
Կլինի նաև հետո,
1000՛ տարի հետո.
Կբաժանվեն մարդիկ,
Կբաժանվեն ձեռքեր,
Կբաժանվեն թվերը նաև,
Բայց զրոն չի բաժանվի,
Ոչ բաժանման խաչմերուկում
Ու ոչ էլ անվերջ հեռվում`
Արևից էլ այնկողմ…

…Բայց դու արեցիր դա,
…Առաջին ու վերջին անգամ արեցիր…

125․․․

գնում ես

գնում ե°ս…
ես քահանայաբար
օրհնում եմ ճանապարհը քո,
իսկ սիրտս, ահա’,
ճամպրուկներն է հավաքում`
մեկնումից առաջ.

Ու ես ջուր եմ ցանում քո ճանապարհին,
…որ վերադառնա’ս…

125…

Tuesday, May 19, 2009

Չվերթ

Չվերթ․
Անցա՜վ,
Ցավեց սիրտս, անցավ,
Մի մու՜թ անձավ թողեց,
Անցա՜վ․․․

125․․․

Համարյա՝ Desktop

Կախվել են մտքերը ժանգոտված հույսերից,
Որ քիչ առաջ կապու՜յտ էին այնպես, թեթև էին այնպես,
Եվ պատկերներն են խռնվում Իրականություն կոչվող
Այս մեծ էկրանին․
-Եվ ինչ՜
-Քո հիմար քայլից փոխվում է, ահա,
Մի ողջ առօրյա․
Եվ ես, անզորս, ես ամաչու՜մ եմ․․․
Քո տված ցավից,
Ես ամաչու՜մ եմ․․․

-Եվ ինչ է մնում․-
Աչքերս փակել՝ սևացնելու համար
Իրականություն կոչվող
Այս էկրանը մեծ․․․

125...

Ռեկուրսիա

Recursion? No, thanks

Երազելուց առաջ ես երազում էի․․․․
Երազների մասին
Ու անվերջ պտտվում էր նույնությունն այդ՝
Անպտուղ հերթի․

Եվ թվում է, թե դու,
Որ քո ժպիտով մի
Կարող ես կանգնեցնել պտույտներն
Արեգակնային համակարգի,
Կկանգնեցնես․ մի օր նաև պտույտներն իմ,
Եվ դեգերումներն իմ՝
Անպտուղ հերթի․

125...