Saturday, March 26, 2011

մոլորակ

հետ, առաջ, հետ.
կանգառ․
կանգ ա՛ռ․
ձեռքեր խրվեցին
տարածության խրձում
ինչ-որ բան գտնելու համար․
փնտրող հայացքներ եկան-գնացին
ու ․․․ բան էլ չգտան․
սպասել էր պետք,
շատ․
մի ամբողջ կյանք էր պետք
ինչ-որ բան գտնելու համար․
այդ մոլորակում
այդ մասին ոչ ոք չգիտեր,
ու ոչ ոք ոչ ոքի չէր ասել․

այդ մոլորակում
դեռ սպասում են․

ու ամենուր  են սպասում,
ամենուր՝ կանգառ․

հետ, առաջ, հետ.
կանգառ․
կանգ ա'ռ․

125․․․

Sunday, March 20, 2011

լռու՜մ եմ․

հարց ու պատասխանի երեկոն պրծավ․
վերջում ձկներն էլ խոսեցին․

հարց ու պատասխանի երեկոն լռելու առիթ էլ տվեց -
բոլորը լու՜ռ գնացին տուն ու հետո շատ մթնեց․
իմ լուսամուտից երևում էր,
թե ինչպես բոլոր գիտակցված ռոմանտիկները
լուսամուտներին մոտեցան -
լուռ մտորելու ու քաղաքը տեսնելու համար,

վաղն էլ կլինի երեկո,
մյուս օրն էլ․
ես լուռ կմնամ․

125․․․

Tuesday, March 1, 2011

100 դրամանոց տխրություն

տխրությունը ծաղիկերով են դիմավորում,
դրանից վատը չի՜ լինում երևի․

այդպես էին խոսում 100 դրամանոց ծաղիկները,
երբ նրանց ունկնդիր էի․

մինչև հիմա կարոտը տխրում է -
100 դրամանոց ծաղիկների համա՜ր, որ տխրում էին,
և կորուստ էին ապրում - քնելուց առաջ․
տխու՜ր էին ցնծում․

հետո ինչ որ մեկը պատահաբար պարզել էր -
100 դրամանոց ծաղկի կորուստը շա՜տ մեծ է․

նույնը՝ նույն կերպ մնաց,
կորուստը կորուսյալ մնաց հետո․

մի օր էլ մարշրուտկայի վարորդն հաշվեց վաստակածը -
ինչքան՜ 100 դրամանոց կար․

100 դրամանոց ծաղիկը դեռ ապրում է․
ես չեմ տեսել նրան․

125․․․