Wednesday, December 2, 2015

էդ ու՞ր


Էխ, պապի, պապի,
- էդ օր գիշէր չէ, բալա,
հօրի՞ իս չփլախ,

ի սկզբանէ տրուած չփլախությամբ՝
դառնամ զօղորմին տի տամ
արթուն բանականութեան
մեռած բջիջներին,
մեռյալներին,
որ էգուց հարությու՜ն են առնելու,
ամենաբա՜րձր ձէնով Օհաններին,
որոնց ձենն իմ ձենին մեկ ու մեկ հավասարա,
երջանիկներին, որ
մինչև վերջ էլ չեն կարդալու,
բայց հավատալու՜ են,
սեռահասունացման փուլն ավարտած
արբասերներին,
որ
կտղուցք են ապրելու
էգուցվա օրով
որ ․․․ երբեք չի գալու։

դե բա ես չեմ ցնծում,
որ տվել ես ինձ ֊
քեզ ընտրելու իրանվունք։

Ամէն․

No comments:

Post a Comment