Sunday, December 11, 2016

Բանք հանճարոյ


Ի բանից ելոյ, բանք Գալուստի
Գալուստ բարբառոյ․

թե բարձր ես խոսում
բարձր չես խոսում,

տեսա,
մի բարձից բարձր
կախված էր նկարը
կախարդի՝
7000 ու ընդամենը մեկ գիշերվա,
որ հրաշքներ էր գործում
ներքուստ,
ու արտաքուստ

ես տեսա,
մի մռայլ գիշեր
ոռնում էր զարմանքը
որ զարմացել էր
քանզի գիշեեր էր,
և հեշտ է ոռնալ
մանավանդ գիշերը․

մի հիին
սենյակում
պատից կախված էր
մնացել նկարը
կախարդի,
որ վաբշե չի մեռնում․

No comments:

Post a Comment