Wednesday, May 20, 2009

Շարունակելի

Մենք բաժանում էինք
Լավը` վատից,
Թացը` չորից,
Խորը` բարձունքից
Ու ծովը` ցամաքից.
Ու այդպես էլ բաժանեցինք
Անկիսելին,
Իբր` երկու մասի,
Իբր` հավասար,
Բայց ինձ ոչի՜նչ չմնաց,
Ես ի՞նչ արեցի,
Ու ին՞չ արեցիր դու,
-Ինչու՞ արեցիր…

Ես ամեն ինչ թողեցի
Այնպես,ինչպես կար,
Այնպես,ինչպես եղել էր ու կար
…դեռ 1000 տարի,
Ափսոսացի,
Սփոփեցի ինքս ինձ,
Թե 1000 տարիներ
Դեռ կգան ու կգնան ,
Կամ էլ կմնան,
Թե իբր այդպես
Եղել է ու կա,
Կլինի նաև հետո,
1000՛ տարի հետո.
Կբաժանվեն մարդիկ,
Կբաժանվեն ձեռքեր,
Կբաժանվեն թվերը նաև,
Բայց զրոն չի բաժանվի,
Ոչ բաժանման խաչմերուկում
Ու ոչ էլ անվերջ հեռվում`
Արևից էլ այնկողմ…

…Բայց դու արեցիր դա,
…Առաջին ու վերջին անգամ արեցիր…

125․․․

No comments:

Post a Comment