Monday, November 15, 2010

Անունդ ցամաքե՜լ է


Անունդ շուրթերիս -ճղակոտոր է եղել,
Անունդ՝ այնքան անու՜շ -
Տերևաթափ է եղել․

Անունդ՝ տոթ,
Շուրթերիս մրսու՜մ է,
Շուրթերիս տանջվու՜մ է,
Ծամածռվու՜մ է շուրթերիս․

Անունդ՝ այնքան հորդ -
Ցամաքե՜լ է շուրթերիս,
Ճղակոտո՜ր է եղել՝
...Ինչպես՝ ես․

125․․․

1 comment:

  1. "Անունդ՝ տոթ,
    Շուրթերիս մրսում է" -ինչ լավն ա

    ReplyDelete