Tuesday, March 1, 2011

100 դրամանոց տխրություն

տխրությունը ծաղիկերով են դիմավորում,
դրանից վատը չի՜ լինում երևի․

այդպես էին խոսում 100 դրամանոց ծաղիկները,
երբ նրանց ունկնդիր էի․

մինչև հիմա կարոտը տխրում է -
100 դրամանոց ծաղիկների համա՜ր, որ տխրում էին,
և կորուստ էին ապրում - քնելուց առաջ․
տխու՜ր էին ցնծում․

հետո ինչ որ մեկը պատահաբար պարզել էր -
100 դրամանոց ծաղկի կորուստը շա՜տ մեծ է․

նույնը՝ նույն կերպ մնաց,
կորուստը կորուսյալ մնաց հետո․

մի օր էլ մարշրուտկայի վարորդն հաշվեց վաստակածը -
ինչքան՜ 100 դրամանոց կար․

100 դրամանոց ծաղիկը դեռ ապրում է․
ես չեմ տեսել նրան․

125․․․

2 comments:

  1. Տխրությունը պետք է անկոչ հյուրի պես դիմավորել , ով էլ որ լինի , ինչ էլ որ լինի...

    ReplyDelete
  2. ինքը անկոչ հյուր չի, ինքը մեկ-մեկ տան տերնա երևի․

    ReplyDelete