Thursday, May 11, 2017

բանք, գիշերա

ու քո գալու ձայնը չգիտեի․
ու քո ժպիտը չէ՜ի տեսել անուշ․
քո անուշ շունչը չէ՜ի լսել երբեք
իմ ականջներում․

չէի մտորել երբեք,
մտածել էի մենակ,
մենակ արթնացել ու օր էի սկսել մենակ,
ու տարօրինակորեն չէի էլ մտածել,
որ մի օր կգաս...

125...

Sunday, December 11, 2016

Բանք հանճարոյ


Ի բանից ելոյ, բանք Գալուստի
Գալուստ բարբառոյ․

թե բարձր ես խոսում
բարձր չես խոսում,

տեսա,
մի բարձից բարձր
կախված էր նկարը
կախարդի՝
7000 ու ընդամենը մեկ գիշերվա,
որ հրաշքներ էր գործում
ներքուստ,
ու արտաքուստ

ես տեսա,
մի մռայլ գիշեր
ոռնում էր զարմանքը
որ զարմացել էր
քանզի գիշեեր էր,
և հեշտ է ոռնալ
մանավանդ գիշերը․

մի հիին
սենյակում
պատից կախված էր
մնացել նկարը
կախարդի,
որ վաբշե չի մեռնում․

Sunday, May 8, 2016

Եսիմ

բա ես մնացի,
որ թեկուզ հեռու,
բայց մոտիկ լինի
շունչդ,
քարը,
քարքարոտ դաշտդ,
պատուհանից ներս ու դուրս նայող
ես,
դու էլ,
ուշացած կամ չուշացած քամին էլ, տապը,
որ հետս չտանեմ,
որ մոտի՜կ լինի։

125․․․


Wednesday, December 2, 2015

էդ ու՞ր


Էխ, պապի, պապի,
- էդ օր գիշէր չէ, բալա,
հօրի՞ իս չփլախ,

ի սկզբանէ տրուած չփլախությամբ՝
դառնամ զօղորմին տի տամ
արթուն բանականութեան
մեռած բջիջներին,
մեռյալներին,
որ էգուց հարությու՜ն են առնելու,
ամենաբա՜րձր ձէնով Օհաններին,
որոնց ձենն իմ ձենին մեկ ու մեկ հավասարա,
երջանիկներին, որ
մինչև վերջ էլ չեն կարդալու,
բայց հավատալու՜ են,
սեռահասունացման փուլն ավարտած
արբասերներին,
որ
կտղուցք են ապրելու
էգուցվա օրով
որ ․․․ երբեք չի գալու։

դե բա ես չեմ ցնծում,
որ տվել ես ինձ ֊
քեզ ընտրելու իրանվունք։

Ամէն․

Wednesday, July 22, 2015

Մեռել էր թագավոր Տիկոն

դե մենք վիզ ենք դնըմ,
դե մենք ձեր համար ենք աբրըմ,

դե իմ ցավազուրկ ջանին
մեռել էր թագավորը,
թագավոր Տիկոն,
որ հըզա՜ր աբրած կենա
իմ
թագավոր ջանին։

Ինքս՝ իի՜նձ֊
Սթափվիր լաո,
Սթափվի՛ր ֊
Խալխ զարթնել է։

Խալխ ձի է հեծնել ու
Խալխ արքունինկ կերթա,
Մինչև իրիկուն կերթա,
Խալխ պանիխիդա կերթա ֊

Երեկո։
Մեռել էր թագավոր Տիկոն։

Sunday, June 28, 2015

Հէցանիվ

Սթափ դատէ, չի վու՞ր թաքավոր իս դուն
Հայաստանումը տեր ու զորավուր իս դուն։

Մեկն ինձ կոսի ֊ գնա, հէցի դեմը կռիվ տուր,
Մեկն էլ կոսի ֊ Բաղրամյանի մեջլիսումը կռիվ տուր։

Դհոլ, զուռնա ձեռիս առած, հազըրված,
Մեջլիս իջա զարթըրված։

Ինձ յիդ տըվին, ջրցան զարկին,
և փող զարկին ահավոր։

Մեք էլ փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէնն է քաղաքացիական հասարակութեան։

Sunday, April 5, 2015

Անմոռուկ

Իմ սթայլիշ բարեկամ,
Իմ անմոռուկ, անմոռուկացավ,
Զրթուզիբիլացավ,
Մի պուճուու՜ր անմոռուկ,
Մի պուճուու՜ր նշան,
Բա՜ց դոշիդ ես սեղմել,
Ցնծության նշան:

Tuesday, November 11, 2014

հարբուխից առաջ

դե հո չեմ մրսում,
ամա՜ռ, շո՜գ,
դոպինգ,

ու ինչ էլ կորի,
թող այդպես կորի,
ձմռան պես կորի․

125...

Monday, October 27, 2014

ափսոսա

մի քիչ հեշտա
պոետաբար ցավազրկվելը,
դե որտև գրելու բան շատ կա,
դոպինգի ժամանակ շատ կա,
աշունա, բանա,
տերևների համար հատ֊հատ ափսոսալու
ժամանակը
էդ վախտ
անսահման շատա․

առաջին անգամ "hello world" արածի պես
զարմացած եմ,
դե մի քիչ դժվարա գրել
որ օդերով եսիմ ուր ես հասել,
որտև ափսոսա ․․․
ժամանակը,
որ հազիվ գտա․

125...

Tuesday, June 24, 2014

Քրդի շներ

Մալալետկեք, մանԴր ոԴներ,
որ հաչում ու կծում եք,
․․․ առանց հրաման․
Բարով չէք եկել․

Ու թե հանկարծ հրաման տան․․․
կբզկտեք, կուտեք
ձեզ կեր տվող ձեռքը․

Ես ձեր տերը․․․
մեր սարերի
անաղ ու հաց քրդի շներ.